Ստորագրում. հաստատում Telegram-ում և PIN Mobile ID-ով

Ստորագրումը երկու քայլ ունի։ Նախ ստորագրողը Telegram-ում սեղմում է «Հաստատել և ստորագրել»։ Հետո նրա հեռախոսին գալիս է Mobile ID-ի հարցումը, և նա մուտքագրում է PIN-ը։ Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ստորագրողի հաստատման կամ PIN-ի. ընկերությունը կարող է ընտրել նաև «Ուղիղ PIN» եղանակը՝ առանց Telegram-ի հաստատման (տե՛ս «Ստորագրման եղանակ» բաժինը ներքևում)։

Թարմացված՝

Բացել «Ստորագրումներ»

Այս էջում
  1. Ինչպես է անցնում ստորագրումը
  2. Եթե չի ստացվում
  3. Ստորագրման եղանակ
  4. Որտեղ հետևել ընթացքին

Ինչպես է անցնում ստորագրումը

  1. Հաշիվն ուղարկվում է ստորագրման

    Առաքիչը հավելվածում սեղմում է «Ստորագրել», կամ գրասենյակը «Պատրաստ» հայտի էջում սեղմում է «Ուղարկել ստորագրման»։ Հայտը դառնում է «Սպասում է ստորագրման»։

  2. Ստորագրողը ստանում է հայտը Telegram-ում

    Հաղորդագրության մեջ են ընկերությունը, առաքիչը, մատակարարման ամսաթիվը, գնորդը, ապրանքները և գումարը։ Գրված է նաև, թե որ համարին կգա PIN-ի հարցումը։

  3. Ստորագրողը սեղմում է «✅ Հաստատել և ստորագրել»

    Միայն դրանից հետո հաշիվը ուղարկվում է ՊԵԿ, և մի քանի վայրկյանից նրա հեռախոսին գալիս է PIN-ի հարցումը։

  4. Ստորագրողը մուտքագրում է Mobile ID-ի PIN-ը

    Իր հեռախոսում՝ Mobile ID-ի հարցման պատուհանում։

  5. Հաշիվը դուրս է գրված

    Telegram-ի հաղորդագրությունը թարմանում է «✅ Ստորագրված է» և ցույց է տալիս հաշվի սերիան։ Հայտը դառնում է «Ստորագրված», իսկ հաշիվը հայտնվում է «Հաշիվներ» բաժնում։

Եթե չի ստացվում

Ինչ է եղելԻնչ է նշանակում և ինչ անել
Ստորագրողը սեղմել է «❌ Մերժել»Բոտը կհարցնի «Վստա՞հ եք»։ «✅ Այո, մերժել»-ից հետո հայտը դառնում է «Մերժված», PIN-ի հարցում չի ուղարկվում։ Խմբագրեք և ուղարկեք նորից
24 ժամում պատասխան չկաՀայտի ժամկետն անցնում է, ոչինչ չի ստորագրվում։ Հաշիվը վերադառնում է «Սպասող» բաժին. ուղարկեք նորից
Առաքիչը չեղարկել է հարցումըTelegram-ում երևում է «Չեղարկվել է առաքիչի կողմից»։ ՊԵԿ-ին ոչինչ չի ուղարկվել
PIN-ի հարցումը չի եկել կամ ժամանակը սպառվել էՍտուգեք ստորագրողի «Հեռախոս»-ը և «Օպերատոր»-ը «Ստորագրողներ» բաժնում, հետո ուղարկեք հաշիվը նորից
Telegram-ում հաղորդագրություն չի եկելՍտորագրողը կապված չէ Telegram-ին, կամ կապը փոխվել է. կապեք նորից

Եթե PIN-ի հարցումն արդեն եկել է, բայց ստորագրողը չի ուզում ստորագրել, նա պետք է մերժի այն իր հեռախոսում։

Ստորագրման եղանակ

«Կարգավորումներ» էջի «Ստորագրման եղանակ» բաժնում ընկերության սեփականատերը կամ ադմինիստրատորը ընտրում է, թե ինչպես է ստորագրման հարցումը հասնում ստորագրողին։ Լռելյայն ամենուր «Telegram հաստատումով» է։

ԵղանակԻնչպես է աշխատում
«Telegram հաստատումով»Ստորագրողը Telegram-ում տեսնում է գնորդներին և գումարները և հաստատում է, մինչև որևէ բան կուղարկվի ստորագրման։
«Ուղիղ PIN»PIN-ի հարցումն անմիջապես գնում է ստորագրողի հեռախոսին։ Առանց PIN-ի ոչինչ դուրս չի գրվում, բայց ստորագրողը ցանկը նախապես չի հաստատում։

Եղանակն ընտրվում է առանձին՝ երեք տողի համար.

ՏողԻնչին է վերաբերում
«Գրասենյակից ուղարկված հաշիվներ»Կաբինետից ստորագրման ուղարկված հայտերը (նաև API-ով ստեղծվածները)
«Առաքիչի ուղարկած հաշիվներ»Առաքիչի հավելվածից ստորագրման ուղարկված հայտերը
«Վերադարձ և չեղարկում»Դուրս գրված հաշվի վերադարձը (ճշգրտող հաշիվ) և չեղարկումը
  • Որ տողն է գործում՝ որոշում է այն, թե ով է հաշիվն ուղարկում ստորագրման (առաքիչը՝ հավելվածից, թե գրասենյակը՝ կաբինետից), ոչ թե ով է ստեղծել հայտը։
  • «Ուղիղ PIN» եղանակում ստորագրողը Telegram-ում ստանում է միայն ծանուցում՝ առանց կոճակների. հաշիվների ցանկը, գումարը և ով է ուղարկել։ Telegram-ի կապը այս եղանակում պարտադիր չէ։
  • Առաքիչի սկսած վերադարձը գնում է ուղիղ PIN-ով միայն այն դեպքում, երբ «Առաքիչի ուղարկած հաշիվներ» տողում էլ ընտրված է «Ուղիղ PIN». հակառակ դեպքում՝ Telegram հաստատումով։
  • «Ուղիղ PIN»-ին անցնելիս կաբինետը խնդրում է հաստատել ընտրությունը, և փոփոխությունը գրանցվում է (ով և երբ է փոխել)։
  • Չարաշահումից պաշտպանվելու համար «Ուղիղ PIN» եղանակում նույն ուղարկողը կարող է ունենալ միայն մեկ չավարտված հարցում, հաջորդ PIN-ի հարցումն ուղարկվում է ոչ շուտ, քան 20 վայրկյան հետո, իսկ մեկ ժամում մեկ ստորագրողին՝ առավելագույնը 60 հարցում (այս թիվը փոխվում է «Կարգավորումներ» → «Ստորագրման եղանակ» բաժնում)։

Որտեղ հետևել ընթացքին

  • Առաքիչի հավելվածում. «Ստորագրել»-ից հետո էկրանին երևում է ընթացքը։ «Հիշեցնել ստորագրողին» կոճակով ստորագրողը կստանա հաղորդագրության նոր պատճենը՝ կոճակներով։
  • Կաբինետի «Ստորագրումներ» բաժնում. ստորագրման բոլոր խմբերը (մեկ PIN-ի հարցում՝ մեկ կամ մի քանի հաշվի համար) և դրանց վիճակը։
  • Հայտի էջում. «Ստորագրում» քարտը և «Թարմացնել կարգավիճակը» կոճակը։