Գնորդներ և ապրանքներ. ավելացում և ներմուծում Excel-ից

Հայտ ստեղծելու համար պետք են գնորդները և ապրանքացանկը։ Դրանք կարող եք ավելացնել մեկ առ մեկ, ներմուծել Excel-ից կամ լրացնել ինքնաշխատ՝ «Խելացի կարգավորում»-ով։ Առաքիչը հավելվածում տեսնում է հենց այս ցանկերը։

Թարմացված՝

Բացել «Գնորդներ»

Գնորդներ

  1. Սեղմեք «Նոր գնորդ»

    «Գնորդներ» բաժնում (մենյուում՝ «Տեղեկատուներ» խմբում)։

  2. Լրացրեք ՀՎՀՀ-ն և սեղմեք «Լրացնել ՊԵԿ-ից»

    Անվանումը և հասցեն կլրացվեն ՊԵԿ-ից։ Ստուգեք դրանք։

  3. Նշեք առաքման հասցեն

    «Առաքման հասցե» դաշտը լրացրեք, եթե ապրանքը առաքվում է այլ հասցեով։ Դատարկ թողնելու դեպքում օգտագործվում է «Հասցե»-ն։

  4. Պահպանեք

    Գնորդը անմիջապես հասանելի է առաքիչի հավելվածում։

Եթե գնորդը որոշ ապրանքներ գնում է այլ գնով, գնորդի տողում՝ «Հատուկ գներ» սյունակում, սահմանեք նրա գները։

Ապրանքներ և ծառայություններ

  1. Սեղմեք «Նոր ապրանք» կամ «Նոր ծառայություն»

    «Ապրանքացանկ» բաժնում։

  2. Լրացրեք դաշտերը

    «Անվանում», «Չափման միավոր», «Գին առանց ԱԱՀ (֏)» և «ԱԱՀ»։

  3. Ընտրեք ԱՏԳ ԱԱ կոդը

    «ԱՏԳ ԱԱ կոդ (դասակարգիչ)» դաշտը պարտադիր է ապրանքների համար (ծառայությունների համար՝ ոչ)։ Կոդը կարող եք փնտրել անվանումով։

Ներմուծում Excel-ից

  1. Սեղմեք «Ներմուծել»

    «Գնորդներ» կամ «Ապրանքացանկ» բաժնում։ Կբացվի ներմուծման էջը։

  2. Ընտրեք ֆայլը կամ տեղադրեք աղյուսակը

    Քաշեք ֆայլը նշված դաշտ կամ սեղմեք ընտրելու համար՝ CSV կամ Excel (.xlsx), առաջին թերթը, մինչև 2000 տող։ Կարող եք նաև պատճենել վանդակները Excel-ում (Ctrl+C) և տեղադրել «Տեղադրել Excel-ից» դաշտում (Ctrl+V)։ Ճիշտ ձևի համար կա «Ներբեռնել նմուշը»։

  3. Ստուգեք սյունակները

    «Ո՞ր սյունակը ո՞ր դաշտն է» քայլում վերնագրերը ճանաչվում են ինքնաշխատ։ Անհրաժեշտության դեպքում ուղղեք և սեղմեք «Ստուգել տվյալները»։

  4. Նայեք նախադիտումը

    Ամեն տող նշված է «Նոր», «Արդեն կա», «Կրկնվում է ֆայլում» կամ «Սխալ»։ Արդեն եղածների համար ընտրեք «Բաց թողնել» կամ «Թարմացնել»։

  5. Սեղմեք «Ներմուծել»

    Կոճակին գրված է, քանի տող կներմուծվի։ Սխալով տողերը չեն ներմուծվում։

Առաքման հասցեների կոդեր. եթե ձեր ծրագիրը պատվերներն ուղարկում է API-ով՝ հասցեի կոդով, «Գնորդներ» բաժնում սեղմեք «Ներմուծել հասցեների կոդերը»։ Նմուշում արդեն կան ձեր գնորդների ՀՎՀՀ-ները, հասցեները և ներկայիս կոդերը. լրացրեք «Կոդ» սյունակը և ներմուծեք ֆայլը։ Հասցեն ճանաչվում է գնորդի ՀՎՀՀ-ով և հասցեի տեքստով, իսկ չգտնված հասցեն կավելացվի որպես գնորդի նոր առաքման հասցե։ Կոդը չպետք է կրկնվի նույն գնորդի մոտ։