Ինչ ենք ավելացրել և բարելավել Metainvoice-ում։ Մանրամասն քայլերը՝ Ուղեցույց-ում։
Ստորագրման եղանակ
«Կարգավորումներ»-ում այժմ կարող եք ընտրել, թե ինչպես են ստորագրվում հաշիվները.
Telegram հաստատումով (լռելյայն). ստորագրողը նախ հաստատում է Telegram-ում, հետո ստանում PIN-ի հարցումը։
«Ուղիղ PIN». PIN-ի հարցումը գալիս է անմիջապես, առանց Telegram-ի։
Ընտրությունը կատարվում է 3 դեպքի համար առանձին՝ գրասենյակից ուղարկված հաշիվներ, առաքիչի ուղարկած հաշիվներ, վերադարձ և չեղարկում։ «Ուղիղ PIN»-ի համար նշեք նաև, թե քանի հարցում կարող է ստանալ մեկ ստորագրողը մեկ ժամում։
Ձեր առցանց խանութը, CRM-ը կամ հաշվառման ծրագիրը կարող է պատվերներն ուղարկել Metainvoice-ին API-ով։ Պատվերը դառնում է հայտ, իսկ ստորագրվելուց հետո ձեր համակարգը ստանում է ծանուցում (webhook)։
«Ինտեգրացիա» բաժնում՝ բանալիներ, հարցումների մատյան և «Միացման քայլեր»։
Ձեր ծրագրավորողների համար՝ անհատական PDF ուղեցույց՝ ձեր ընկերության տվյալներով։
API-ն միացվում է ըստ հաճախորդի. գրեք մեզ «Աջակցություն» բաժնից։
Մնացորդների հաշվառում
«Կարգավորումներ» → «Մնացորդների հաշվառում»։ Ընտրեք, թե որտեղ են պահվում մնացորդները.
Metainvoice-ում. մնացորդը նվազում է ամեն ստորագրված հաշվից և վերականգնվում վերադարձից կամ չեղարկումից։
Google Sheet-ում. Metainvoice-ը կարդում է մնացորդները ձեր աղյուսակից։
Մնացորդից ավելի քանակով հայտը չի ուղարկվում ստորագրման։
Նոր բաժին «Հաշվետվություններ»՝ ընտրած ժամանակահատվածի վերլուծություն ըստ առաքիչների, ապրանքների, գնորդների և տարածքների, նաև վերադարձներ և չեղարկումներ։
Գծապատկերները սեղմելի են. սեղմեք սյունակին, և կբացվեն այդ օրվա հաշիվները։
«Հաշիվներ» բաժնում՝ բաշխում ըստ ապրանքի, շաբաթվա օրվա և ժամի։