Առաքիչի հավելվածը. տեղադրում, մուտք և գաղտնաբառ

Առաքիչի հավելվածը բացվում է հեռախոսի բրաուզերում. App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել պետք չէ։ Առաջին անգամ առաքիչը մտնում է գրասենյակից ստացած հրավերի հղումով և ստեղծում իր գաղտնաբառը։ Հետո հավելվածը կարող է ավելացնել գլխավոր էկրանին։

Թարմացված՝

Բացել հավելվածը

Այս էջում
  1. Առաջին մուտքը՝ հրավերի հղումով
  2. Տեղադրեք հավելվածը գլխավոր էկրանին
  3. Հաջորդ մուտքերը
  4. Հավելվածի բաժինները
  5. Ծանուցումներ հեռախոսին

Առաջին մուտքը՝ հրավերի հղումով

  1. Բացեք հրավերի հղումը

    Հղումը ուղարկում է գրասենյակը։ Բացեք այն հեռախոսում։ Էջում կտեսնեք ձեր անունը և ընկերության անվանումը։

  2. Ստեղծեք գաղտնաբառ կամ PIN

    Լրացրեք «Նոր գաղտնաբառ կամ PIN» և «Կրկնեք» դաշտերը (6–32 նիշ)։

  3. Սեղմեք «Մուտք գործել»

    Հավելվածը կբացվի։ Հետագայում այս գաղտնաբառով կմտնեք ցանկացած հեռախոսից։

Տեղադրեք հավելվածը գլխավոր էկրանին

Տեղադրելուց հետո Metainvoice-ը բացվում է պատկերակով և ամբողջ էկրանով, ինչպես սովորական հավելված։

  • Android (Chrome). Հավելվածի վերևում սեղմեք «Տեղադրել»։ Եթե կոճակը չկա, բացեք բրաուզերի մենյուն (⋮) և ընտրեք «Տեղադրել հավելվածը» կամ «Ավելացնել գլխավոր էկրանին»։
  • iPhone (Safari). Սեղմեք «Կիսվել» (Share) կոճակը Safari-ի ներքևի վահանակում։ Ընտրեք «Ավելացնել գլխավոր էկրանին» (Add to Home Screen), հետո՝ «Ավելացնել» (Add)։

Եթե առաջարկը փակել եք, տեղադրման կոճակը միշտ կա «Պրոֆիլ» բաժնում՝ «Տեղադրել հավելվածը»։

Հաջորդ մուտքերը

Մուտքի էջում լրացրեք «Հեռախոսահամար» և «Գաղտնաբառ (PIN)» դաշտերը և սեղմեք «Մուտք գործել»։

  • Եթե հավելվածը 30 օր չեք օգտագործել, այն կխնդրի նորից մուտքագրել գաղտնաբառը (PIN)։
  • 5 սխալ փորձից հետո մուտքը ժամանակավորապես արգելափակվում է։ 10 սխալ փորձից հետո պետք կլինի նոր հրավեր։
  • Մոռացե՞լ եք գաղտնաբառը. խնդրեք գրասենյակից նոր գաղտնաբառ կամ նոր հրավեր։
  • Գաղտնաբառը փոխելու համար բացեք «Պրոֆիլ» և սեղմեք «Փոխել գաղտնաբառը»։

Հավելվածի բաժինները

ԲաժինԻնչ կա այնտեղ
«Նոր հաշիվ»Նոր հաշիվ՝ գնորդ, ապրանքներ, ստորագրում
«Սպասող»Պահված և ստորագրման սպասող հաշիվները. այստեղից կարելի է ստորագրել մի քանիսը միասին
«Հաշիվներ»Ձեր բոլոր հաշիվները, որոնում գնորդով կամ համարով, կարգավիճակի ֆիլտր, PDF
«Պրոֆիլ»Ձեր տվյալները, մեքենան, գաղտնաբառի փոփոխություն, ծանուցումներ, հավելվածի տեղադրում, «Դուրս գալ»

Ծանուցումներ հեռախոսին

Հավելվածը կարող է ծանուցել, երբ ձեր ուղարկած հաշիվը ստորագրվի, ստորագրողը մերժի այն կամ ստորագրումը չհաջողվի։ Նույնը՝ ձեր սկսած վերադարձի համար։ Ծանուցման վրա սեղմելով բացվում է հաշվի էջը։

  1. Բացեք «Պրոֆիլ»

    «Ծանուցումներ» քարտում սեղմեք «Միացնել ծանուցումները»։

  2. Թույլատրեք

    Հեռախոսը կհարցնի՝ թույլատրե՞լ ծանուցումները. ընտրեք «Թույլատրել»։

  3. Ստուգեք

    Սեղմեք «Փորձնական ծանուցում»։ Մի քանի վայրկյանում այն կհայտնվի հեռախոսում։

  • iPhone. Ծանուցումները աշխատում են միայն գլխավոր էկրանին ավելացված հավելվածում (iOS 16.4 և նոր). նախ տեղադրեք հավելվածը (տես վերևում), բացեք այն պատկերակով և միացրեք ծանուցումները։
  • «Ծանուցումներն արգելված են». Նախկինում ընտրել եք «Արգելել»։ Android-ում բացեք բրաուզերի «Կայքի կարգավորումներ» → «Ծանուցումներ», iPhone-ում՝ «Կարգավորումներ» → «Ծանուցումներ» → Metainvoice, և թույլատրեք։
  • Ծանուցումները ստանում է միայն հաշիվն ուղարկած առաքիչը։ «Դուրս գալ»-ից հետո այդ հեռախոսը այլևս ծանուցումներ չի ստանում։