Պատվերները ձեր ծրագրում են
ERP, 1C, առցանց խանութ, CRM կամ պահեստի ծրագիր։ Պատվերը նորից ձեռքով մուտքագրել պետք չէ։
Սեփական համակարգ ունեցող ընկերությունների համար
Պատվերը ստեղծվում է ձեր ERP-ում, 1C-ում, առցանց խանութում, CRM-ում կամ պահեստի ծրագրում և API-ով գալիս է Metainvoice՝ որպես ՊԵԿ հաշվի հայտ։ Ստորագրողը ստորագրում է Mobile ID-ով, իսկ սերիան, համարը և PDF-ը վերադառնում են ձեր համակարգ։
API-ն միացվում է ըստ պայմանավորվածության · միացումն անում է ձեր մշակողը · փաստաթուղթը և պատասխանները՝ մեզանից
Ում համար է
ERP, 1C, առցանց խանութ, CRM կամ պահեստի ծրագիր։ Պատվերը նորից ձեռքով մուտքագրել պետք չէ։
Ձեր կամ ձեր ընտրած ծրագրավորողը միացնում է API-ն։ Մենք տալիս ենք փաստաթուղթը և պատասխանում հարցերին։
API-ով եկած հայտերը նույն «Հայտեր» ցանկում են։ Կաբինետը և առաքիչի հավելվածը աշխատում են ինչպես միշտ։
Ինչպես է աշխատում
Ձեր համակարգը պատվերն ուղարկում է POST /api/v1/orders՝ ձեր ապրանքների և առաքման հասցեների կոդերով։ Այն դառնում է հայտ, իսկ ՊԵԿ-ում՝ սևագիր։
Ստուգվում են ապրանքների կոդերը, գնորդի ՀՎՀՀ-ն, հասցեն և, եթե միացված է, մնացորդը։ Սխալի դեպքում ձեր համակարգն անմիջապես ստանում է պատճառը։
Գրասենյակը հայտն ուղարկում է ստորագրման։ Ստորագրողը հաստատում է Telegram-ում և ստորագրում Mobile ID-ով կամ, «Ուղիղ PIN» եղանակում, միայն մուտքագրում է PIN-ը։
Webhook-ով ստանում եք հաշվի սերիան, համարը և PDF-ի հղումը, կամ ինքներդ հարցնում եք կարգավիճակը՝ GET /api/v1/orders/{order_id}։
Ձեր մշակողի համար
POST /api/v1/orders), կարգավիճակ (GET /api/v1/orders/{order_id}) և ստորագրված հաշվի PDF (…/pdf)invoice.signed, invoice.failed, invoice.cancelled, invoice.correctedorder_id-ով պատվերը երկրորդ հայտ չի ստեղծում{
"order_id": "SO-12345",
"supply_date": "2026-11-21",
"buyer": {
"tin": "02345678",
"delivery_address_code": "A-7"
},
"items": [
{ "product_code": "P-100", "quantity": 12 },
{ "product_code": "P-215", "quantity": 3.5 }
]
}Կաբինետի «Ինտեգրացիա» էջում։ Գաղտնաբառերը ցուցադրվում են մեկ անգամ, մեզ մոտ պահվում են հեշավորված կամ գաղտնագրված, բանալին կարելի է չեղարկել ցանկացած պահի։
HMAC-SHA256 ստորագրություն և ժամանակ, միայն HTTPS։ Փոփոխված կամ 5 րոպեից հին հարցումը մերժվում է։
Ըստ ցանկության՝ հարցումներ միայն ձեր սերվերների IP հասցեներից։ Մնացածը մերժվում են։
ՊԵԿ մուտքի տվյալները և Mobile ID PIN-ը API-ով երբեք չեն փոխանցվում։ API-ն չի ստորագրում և ստորագրման չի ուղարկում։
Մնացորդներ
Եթե միացնեք, ապրանքի պակասի դեպքում API-ն պատվերը չի ընդունում, իսկ ստորագրման ուղարկելիս ստուգումը կրկնվում է։ Մանրամասները՝ Ուղեցույցում։
«Մնացորդներ» էջում՝ ձեռքով կամ Excel ֆայլով։ Ստորագրված հաշիվը մնացորդը նվազեցնում է ինքնաշխատ։
Մենք միայն կարդում ենք ձեր աղյուսակը՝ դիտելու իրավունքով, և երբեք ոչինչ չենք գրում։
Հարցեր
Ինչպես միացնել քայլ առ քայլ՝ Ուղեցույցի հոդվածում։ Այլ հարց ունե՞ք՝ գրեք մեզ։
Ոչ։ API-ն միայն ստեղծում է հայտը։ Ստորագրման ուղարկում է ձեր գրասենյակը, ստորագրում է ստորագրողը՝ Mobile ID-ով, Telegram-ում հաստատելուց հետո կամ «Ուղիղ PIN» եղանակով, եթե այդպես եք ընտրել կարգավորումներում։ Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ստորագրողի հաստատման կամ PIN-ի։
Ցանկացածի, որը կարող է HTTPS հարցում ուղարկել՝ ERP, 1C, առցանց խանութ, CRM, պահեստի ծրագիր կամ ձեր սեփական ծրագիրը։ Կոնկրետ ծրագրի համար պատրաստի մոդուլ մենք չունենք. միացումը գրում է ձեր մշակողը։
Ոչ։ Միացումն անում է ձեր կամ ձեր ընտրած մշակողը։ Մենք տալիս ենք տեխնիկական փաստաթուղթը և պատասխանում ենք նրա հարցերին։
API ինտեգրացիան հանրային փաթեթներում չկա։ Մենք այն միացնում ենք ձեր ընկերության համար, գինը՝ ըստ պայմանավորվածության։ Կապվեք մեզ հետ։
Metainvoice-ի հաշիվ՝ միացված ՊԵԿ մուտքով և ստորագրողով, ապրանքացանկ՝ ձեր համակարգի կոդերով, և մշակող։ Webhook-ի հասցեն և սերվերների IP հասցեները՝ ըստ ցանկության։
Այո։ Ուղարկեք մեկ փորձնական պատվեր. այն դառնում է հայտ, և ՊԵԿ-ում ոչինչ դուրս չի գրվում, մինչև ստորագրողը չստորագրի։ Փորձնական հայտը կարող եք չեղարկել։
Պատմեք, թե որ համակարգով եք աշխատում. կասենք, ինչպես միացնել և ինչ արժե։