Հաշվապահներին և հաշվապահական ընկերություններին

Ազատվեք հաշիվ թելադրող զանգերից և ստացեք 20% ամեն ամիս

Metainvoice-ով ձեր հաճախորդի առաքիչն ինքն է պատրաստում հաշիվը հեռախոսից, և ձեր թիմը այլևս ժամեր չի ծախսում թելադրված հաշիվներ լրացնելու վրա։ Իսկ յուրաքանչյուր ուղղորդած հաճախորդի ամեն վճարումից ստանում եք 20%՝ առանց առավելագույն գումարի և առանց ժամկետի։

Գրանցումը՝ երկու րոպե · պայմանագիրը կնքվում է առցանց · հղումը ստանում եք անմիջապես

  • 20% յուրաքանչյուր վճարումից
  • Առանց ժամկետի և առանց առավելագույն գումարի
  • 14 օր անվճար հաճախորդի համար, առանց քարտի
  • Նույն գինը հաճախորդի համար

Ձեր թիմի օրը՝ առանց
«թելադրեմ, գրի՛ր» զանգերի

Այսօր

  • Հաճախորդի առաքիչը զանգում է և թելադրում ապրանքները, իսկ ձեր աշխատակիցն ընդհատում է գործը
  • Նույն հաշիվը լրացվում է ձեռքով ՊԵԿ կայքում՝ օրը տասնյակ անգամ
  • Սխալ քանակ կամ գնորդ՝ նորից զանգ, ուղղում, նորից ստորագրում
  • Աշխատանքային օրվա վերջում, շաբաթ օրը, արձակուրդին՝ նույն զանգերը

Metainvoice-ով

  • Հաշիվը գալիս է պատրաստ՝ հաճախորդի գնորդով, ապրանքներով և գներով
  • Ստորագրողը միայն ստուգում է և հաստատում Telegram-ում՝ մեկ հպումով
  • Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ստորագրողի հաստատման կամ PIN-ի
  • Ամեն ինչ հեռախոսից՝ որտեղ էլ գտնվեք

Ինչ եք շահում

9 պատճառ՝ խորհուրդ տալու համար

Ձեր հաճախորդը խնայում է ժամանակ, ձեր թիմը՝ նյարդեր, իսկ դուք ստանում եք մշտական եկամուտ։

Եկամուտ, որը կրկնվում է ամեն ամիս

20% հաճախորդի յուրաքանչյուր վճարումից՝ ոչ միայն առաջինից։ Առանց առավելագույն գումարի և առանց ժամկետի՝ քանի դեռ հաճախորդը վճարում է։

Ավելի քիչ զանգ ձեր թիմին

Առաքիչն ինքն է պատրաստում հաշիվը հեռախոսից։ Ձեր աշխատակիցներն այլևս չեն գրում թելադրությամբ և չեն ընդհատում հիմնական գործը։

Ավելի քիչ սխալ և ուղղում

Գնորդը, ապրանքները և գները ընտրվում են հաճախորդի ցանկից, ոչ թե հիշողությամբ։ Քանակի և գումարի սահմանափակումները կանխում են սխալը մինչև ստորագրելը։

Ստորագրում հեռախոսից

Հաստատում Telegram-ում, ստորագրում Mobile ID-ով։ «Բիզնես» և «Պրո» փաթեթներում մի քանի հաշիվ ստորագրվում է մեկ PIN-ով։

Հաճախորդին միացնելը րոպեներ է տևում

«Խելացի կարգավորումը» հաճախորդի գնորդների և ապրանքների ցանկը կազմում է ինքնաշխատ՝ նրա վերջին 6 ամսվա ՊԵԿ հաշիվներից։ Ձեռքով մուտքագրել պետք չէ։

Վերահսկողությունը մնում է ստորագրողի մոտ

Առաքիչը միայն պատրաստում է հաշիվը։ Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ստորագրողի հաստատման կամ PIN-ի։

Խորհուրդ տալը ռիսկ չունի

Հաճախորդը 14 օր փորձում է անվճար, առանց բանկային քարտի։ Եթե չհավանի, ոչինչ չի վճարում, և դուք ոչինչ չեք կորցնում։

Հաճախորդի համար գինը նույնն է

Ձեր հղումով գրանցվողը վճարում է նույն գինը, ինչ կայքում։ Ձեր բաժինը վճարում ենք մենք՝ մեր եկամտից։

Թափանցիկ հաշվարկ

Ձեր էջում տեսնում եք յուրաքանչյուր ուղղորդած հաճախորդին, նրա կարգավիճակը և ամեն դրամը, որ հաշվարկվել է ձեզ։ Ամսական քաղվածքը ներբեռնվում է մեկ սեղմումով։

Համագործակցություն

Երկու ճանապարհ. կարող եք ընտրել երկուսն էլ

Ուղղորդեք և վաստակեք

Խորհուրդ եք տալիս Metainvoice-ը ձեր հաճախորդներին և ստանում յուրաքանչյուր վճարման 20%-ը։

  • 20% ամեն վճարումից, ոչ միայն առաջինից
  • Առանց ժամկետի՝ քանի դեռ հաճախորդը վճարում է
  • Ծառայություն, որի համար հաճախորդը ձեզ շնորհակալ կլինի

Օգտվեք ինքներդ

Եթե դուք եք ստորագրում հաճախորդի հաշիվները, հաճախորդը ձեզ ավելացնում է որպես ստորագրող։

  • Հաստատում Telegram-ում, ստորագրում Mobile ID-ով
  • Հաճախորդի բոլոր հաշիվները մեկ ցանկում՝ PDF-ով
  • Ոչ մի հաշիվ դուրս չի գրվում առանց ձեր հաստատման կամ PIN-ի

Եկամուտ ու խնայողություն

Որքա՞ն կշահեք ամեն ամիս

Երկու օգուտ միասին՝ ուղղորդման եկամուտը և ձեր թիմի խնայված աշխատաժամանակը։ Դրեք ձեր թվերը։ Միայն ուղղորդումից, օրինակ՝ 10 հաճախորդ «Բիզնես» փաթեթով՝ ֏39 800 ամսական, ֏477 600 տարեկան։

Ուղղորդում

Նրանց միջին փաթեթը

Ձեր աշխատաժամանակը

Ձեր ընդհանուր օգուտը֏222 300ամեն ամիս
Ուղղորդման եկամուտ (վճարումների 20%-ը)
֏39 800
Խնայված աշխատաժամանակ
73 ժամ
Խնայված ժամանակի արժեքը
֏182 500
Տարեկան
֏2 667 600
Ինչպես է հաշվվում

Ուղղորդում10 հաճախորդ × ֏19 900 × 20% = ֏39 800

Ժամանակ10 հաճախորդ × 5 հաշիվ × 22 օր = 1 100 հաշիվ ամսական
1 100 հաշիվ × 4 րոպե ≈ 73 ժամ
73 ժամ × ֏2 500 = ֏182 500

Ուղղորդման եկամուտը վճարվում է, քանի դեռ հաճախորդն օգտվում է ծառայությունից։ Ժամանակի խնայողությունը հաշվված է ձեր մուտքագրած թվերով՝ ամսական 22 աշխատանքային օրվա համար. եթե հաճախորդների հաշիվները դուք չեք լրացնում, «Օրական քանի՞ հաշիվ» սահիչը դրեք 0։

  • Մեկ հաճախորդ «Մինի» փաթեթով֏1 580 / ամիս
  • Մեկ հաճախորդ «Բիզնես» փաթեթով֏3 980 / ամիս
  • Մեկ հաճախորդ «Պրո» փաթեթով֏7 980 / ամիս

Ձեր էջը

Տեսնում եք ամեն հաճախորդ և ամեն դրամ

Գրանցվելուց հետո ստանում եք գործընկերոջ էջ. այնտեղ է ձեր հղումը, ուղղորդած հաճախորդների ցանկը և յուրաքանչյուր ամսվա հաշվարկը։

  • Հղում, կոդ և QR կոդ՝ պատրաստի հաղորդագրություններով
  • Յուրաքանչյուր հաճախորդի կարգավիճակը՝ փորձաշրջան, վճարող, դադարեցված
  • Ամսական քաղվածք՝ տպելու և ձեր հաշիվը դուրս գրելու համար
  • Նամակ, երբ հաճախորդը գրանցվում է կամ կատարում առաջին վճարումը
metainvoice.am/partners
Հաճախորդներ4
Վճարող3
Այս ամիս֏13 540
ԸնկերությունԿարգավիճակՁեզ՝ ամսական
«Հաճախորդ Ա» ՍՊԸՎճարող Բիզնես֏3 980
«Հաճախորդ Բ» ՍՊԸՎճարող Պրո֏7 980
Հաճախորդ Գ ԱՁՎճարող Մինի֏1 580
«Հաճախորդ Դ» ՍՊԸՓորձաշրջան մնաց 9 օր—
Պատկերը ցուցադրական է. անվանումները և թվերը օրինակ են՝ հաշվարկված գործող գներով։

Ինչպես սկսել

Երեք քայլ

  1. 1

    Գրանցվեք՝ երկու րոպեում

    Լրացնում եք կարճ ձև և ընդունում պայմանագիրը առցանց։ Ձեր անձնական հղումը և կոդը պատրաստ են անմիջապես. հաստատման սպասել պետք չէ։

  2. 2

    Ուղարկեք հղումը հաճախորդներին

    Ձեր էջում կան պատրաստի տեքստեր և QR կոդ։ Հաճախորդը գրանցվում է ձեր հղումով, 14 օր փորձում անվճար և ինքնաշխատ կցվում է ձեզ։

  3. 3

    Ստացեք ձեր բաժինը ամեն ամիս

    Հաճախորդի ամեն վճարումից 20%-ը հաշվարկվում է ձեզ։ Գումարը փոխանցվում է ձեր բանկային հաշվին ամսվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում։

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Այլ հարց ունե՞ք։ Զանգեք՝ +374 55 55 35 75 կամ գրեք՝ info@metainvoice.am

Որքա՞ն ժամանակ եմ ստանում 20%-ը։

Քանի դեռ ձեր ուղղորդած հաճախորդը վճարում է բաժանորդագրության համար։ Ժամկետային սահմանափակում և առավելագույն գումար չկա։

Ինչպե՞ս եմ դառնում գործընկեր։ Պե՞տք է պայմանագիր ստորագրել։

Գրանցվում եք կայքում՝ երկու րոպեում։ Գործընկերային պայմանագիրը հրապարակային է և կնքվում է գրանցման պահին, երբ նշում եք, որ ընդունում եք այն։ Թղթեր և հանդիպում պետք չեն։

Ե՞րբ և ինչպե՞ս է վճարվում։

Ամիսը մեկ անգամ՝ բանկային փոխանցումով, ամսվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում, ձեր հաշվապահական փաստաթղթի հիման վրա։ ֏5 000-ից պակաս գումարը տեղափոխվում է հաջորդ ամիս։

Ինչպե՞ս եմ իմանում, որ հաշվարկը ճիշտ է։

Ձեր էջում երևում է յուրաքանչյուր հաճախորդի ամեն վճարումը և դրանից հաշվարկված գումարը։ Ամսական քաղվածքը կարող եք տպել կամ ներբեռնել։

Հաճախորդը ավելի թա՞նկ է վճարում։

Ոչ։ Գինը նույնն է, ինչ կայքում։ Ձեր բաժինը վճարում ենք մենք։

Իսկ եթե հաճախորդը չհավանի՞։

Նա 14 օր փորձում է անվճար, առանց բանկային քարտի, և կարող է պարզապես չշարունակել։ Ոչ նա, ոչ դուք ոչինչ չեք վճարում։

Իսկ եթե հաճախորդը վճարումը հետ ստանա՞։

Վերադարձված վճարման 20%-ը հանվում է այն ամսվա հաշվարկից, երբ կատարվել է վերադարձը։

Հաճախորդի տվյալները ո՞վ է տեսնում։

Միայն հաճախորդը և նրանք, ում նա հասանելիություն է տվել։ Որպես գործընկեր դուք տեսնում եք միայն ընկերության անվանումը, կարգավիճակը և ձեր հաշվարկը։

Կարո՞ղ եմ ես ստորագրել հաճախորդի հաշիվները։

Այո։ Հաճախորդն իր կաբինետում ձեզ ավելացնում է որպես ստորագրող՝ ձեր Mobile ID հեռախոսահամարով (Viva, Team կամ Ucom) և Telegram-ով։

Անհատ հաշվապահ եմ, ընկերություն չունեմ։ Կարո՞ղ եմ մասնակցել։

Այո։ Կարող են գրանցվել հաշվապահական ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ հաշվապահները։

Ձեր հաճախորդները շահում են ժամանակ,
դուք՝ ժամանակ և եկամուտ

Գրանցվեք հիմա. ձեր անձնական հղումը պատրաստ կլինի երկու րոպեից։